Flappy Bird խաղի հիմնադիրը կհեռացնի այն և նոր նախագծեր կներկայացնի

16:42 • 09.02.14

Հայտնի Flappy Bird խաղի ստեղծող Դոնգ Նգուենն անջատում է այն և պատրաստում է նոր նախագծեր, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:


«Ներողություն եմ խնդրում Flappy Bird-ի բոլոր խաղացողներին, սակայն 22 ժամվա ընթացքում ես կհեռացնեմ խաղը: Ես այլևս այսպես չեմ կարող»,- գրել է նա իր Twitter-ում:


Հաղորդվում է, որ նրա որոշումը կապված չէ հեղինակային իրավունքների հետ, այլ այն բանի հետ, որ Դոնգ Նգուենը հոգնել է ճանաչումից, որը բերել է նրան խաղը:


2013 թվականին թողարկված Flappy Bird խաղը պարբերաբար առաջին տեղն է զբաղեցրել App Store-ի և Google Play-ի ամենաշատ ներբեռնված խաղերի ցանկում:

Flappy Bird խաղի հիմնադիրը կհեռացնի այն և նոր նախագծեր կներկայացնի