Օմսկում սև ձյուն է տեղացել
Ռուսաստանի Օմսկ քաղաքի որոշ հատվածներում շաբաթ սև ձյուն է տեղացել: Տեղի բնակիչները մուգ նստվածքը նկատել են ձյան վրա, որն այժմ ուսումնասիրվում է լաբորատորիայում: Այս մասին РИА Новости-ին հայտնել են «Ռոսպրիրոդնադզոր»-ի տարածաշրջանային վարչությունից:
Օմսկում սև ձյուն տեղացել է երկու անգամ 2012-ին: Այն ժամանակ բնապահպան գերատեսչությունը պարզել էր, որ դա ТЭЦ-5 ջերմաէլեկտրագործարանի արտանետումն է, որը ցուրտ ամսիներին աշխատում է առավելագույն ծանրաբեռնվածությամբ:











