Դարբնի որդին պողպատից վարդ է պատրաստել, որը «երբեք չի թոշնի, ինչպես իր սերը աղջկա հանդեպ» (լուսանկարներ)

14:35 • 09.02.14

Reddit-ի օգտատեր Pulp-nonfiction-ը ցանկանում էր իր ընկերուհուն Սուրբ Ծննդի համար յուրահատուկ նվեր անել, որը պատրաստած կլիներ ինքը, գրում է viralnova.com-ը: Նրա խորթ հայրը դարբին է, և տղան որոշում է ժամանակավորապես օգտագործել նրա արհեստանոցը ընկերուհու համար պողպատից գեղեցիկ վարդ կռելու համար: Նա ասել էր, որ իսկական ծաղիկը թոշնում է, բայց պողպատից վարդը երբեք չի թոշնի, ինչպես իր սերը աղջկա հանդեպ:


Տղան նախ տաքացրել է պողպատը, որպեսզի կարողանա ստանալ իր ցանկացած ձևը, այնուհետև ծաղիկի թերթիկներն ամրացրել է պողպատե ձողի վրա, որը դարձել է ցողուն ծաղիկի համար: Այնուհետև նա կրակով դանդաղ անցել է թերթիկների վրայով՝ նրանց համապատասխան ծալված տեսք տալու համար, իսկ դրանից հետո ցողունին ավելացրել է տերևները: Տերևները ցողունին ամրացնելուց հետո տղան ծաղիկը մտցրել է հատուկ հեղուկի մեջ, որպեսզի այն չժանգոտվի: Այնուհետև պատրաստի ծաղիկը հայտնվել է ծաղկամանում: Տղայի խոսքերով՝ ընկերուհին չի հավատացել, որ ինքն է պատրաստել ծաղիկը մինչ նրան չի ցույց տվել լուսանկարները:


Վալենտինի օրվա նախաշեմին՝ այս տղան իսկապես բարձրացրել է մնացած տղաների համար սանդղակը, գրում է Viralnova-ն:

 


 

Դարբնի որդին պողպատից վարդ է պատրաստել, որը «երբեք չի թոշնի, ինչպես իր սերը աղջկա հանդեպ» (լուսանկարներ)