Հնդիկներն աշխարհին են ներկայացրել Bajaj RE60 «ամենաէժան» ավտոմեքենան (լուսանկարներ)

11:54 • 10.02.14

Հնդիկներն աշխարհին են ներկայացրել Bajaj RE60 ավտոմեքենան, որը ստեղծվել է ֆրանսիական Renault և ճապոնական Nissan ընկերությունների աջակցությամբ։ Մեքենան արժե ընդամենը 2.200 դոլար։ Մինչ այժմ աշխարհի ամենաէժան ավտոմեքենան էր համարվում Tata Nano-ն. այն կարելի էր գնել մոտավորապես 2.800 դոլարով, գրում է Обозреватель-ը։

 

Նոր ամենաէժան մեքենան իրենից ներկայացնում է Հնդկաստանում հայտնի ավտոմեքենայի և մոտոցիկլետի հիբրիդ։ Մեքենան ունի 4 անիվ և դրանում նույնիսկ 4 տեղ կա։

 

Bajaj RE60-ն ունի 1.3 մ լայնություն, 2.75 մ երկարություն, 1.65 մ բարձրություն, իսկ կշռում է այն 400 կգ։ 100 կմ-ի համար պահանջվում է մոտ 2.8 լ բենզին։

Bajaj RE60 2012

Bajaj RE60 Auto Expo

Bajaj RE60 2012 Auto Expo

Bajaj RE60 Unveil

Bajaj RE60 Base

Bajaj RE60 Green

Bajaj RE60 Commercial

Bajaj RE60 Door Open

 

Հնդիկներն աշխարհին են ներկայացրել Bajaj RE60 «ամենաէժան» ավտոմեքենան (լուսանկարներ)