Ավստրիացին դուռ է նախագծել, որը լիովին փոխում է դռների մասին ավանդական պատկերացումը (շարժանկար, տեսանյութ)
Ավստրացի դիզայներ Կլեմենս Թորգլերը դռան նախագիծ է ստեղծել, որն իսկապես փոխում է դռների կիրառության մասին բոլոր պատկերացումները:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը՝ Evolution Door կոչվող նախագիծը 4-վահանակներից բաղկացած դուռ է: Ըստ հեղինակի՝ այս դիզայնն ամբողջովին անվնաս է մատների համար, քանի որ դռան ծայրերը պատված են փափուկ պաշտպանիչ շերտով:
Դիզայները մի քանի տարբերակ է մշակել նմանօրինակ դռների համար. օրիգամիի պես ծալվող եռանկյունիներով, կամ ձողերով, որոնք պտտում են երկու քառակուսի վահանակները: Դռները պատրաստվում են տարբեր նյութերից ՝ ապակուց, պողպատից և փայտից:













