270 կգ կշռող «էկզոկոստյումը» թույլ կտա զբոսնել օվկիանոսի 300 մետր խորություններում (լուսանկարներ)

21:38 • 10.02.14

Կանադական Nuytco Research ընկերության ինժեներների թիմը՝ գլխավոր ծրագրավորող Ֆիլ Նյուտենի գլխավորությամբ, Exosuit անվամբ կոստյում է ստեղծել, որը նախատեսված է ծովի հատակին զբոսնելու համար:

 

Ինչպես ներկայացնում է vesti.ru-ն՝ կոստյումը կհեշտացնի գիտաուսումնական առաքելությունների և ռազմական գործողությունների իրականացումը, որոնք կատարվում են օվկիանոսի՝ ավելի քան 300 մետր խորություններում:

 

«Էկզոկոստյումը» պատրաստված է ալյումինի համաձուլվածքից: Չնայած նյութի բարձր ամրությանը՝ կոստյումը չի կաշկանդում շարժումները՝ ապահովելով շարժունակությունը բարդ առաջադրանքների իրականացման ժամանակ:

 

Exosuit-ը համալրված է հատուկ «մթնոլորտային սուզման համակարգով» (atmospheric diving system), որը ներսում պահպանում է ճնշման թույլատրելի չափը:


Բոլոր բաղադրիչների և գմբեթավոր սաղավարտի հետ միասին կոստյումը կշռում է 225-270 կգ: Exosuit բազային մոդելի նախատեսվող արժեքը կազմում է 600 հազար դոլար:
 

Трёхмерная модель нового подводного скафандра

Вес костюма в зависимости от комплектации составляет от 225 до 270 килограммов

270 կգ կշռող «էկզոկոստյումը» թույլ կտա զբոսնել օվկիանոսի 300 մետր խորություններում (լուսանկարներ)