Մարիխուանա օգտագործելու և ախորժակի գրգռման միջև փոխադարձ կապ գոյություն ունի. հետազոտություն
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ փոխադարձ կապ գոյություն ունի մարիխուանա օգտագործելու և ախորժակի գրգռման միջև, հայտնում է gazeta.ru-ն:
Nature Neuroscience գիտական հանդեսում հրապարակված հետազոտության համաձայն` մարիխուանայում պարունակվող բաղադրիչները, մասնավորապես` տետրահիդրոկանաբինոլը, ազդում են CB1 ռեցեպտորների վրա` ուղեղի` հոտառության համար պատասխանատու հատվածի վրա:
Դրա հետևանքով ակտիվացվում է ախորժակը, քանի որ սնունդն առավել համեղ է «դառնում»:
Իրենց ենթադրությունը գիտնականները հաստատել են` մկների վրա գիտափորձ անցկացնելով:
Գիտնականները պարզել են նաև նեյրոնների այն խումբը, որը գրգռելով՝ կարելի է գազանի ախորժակ առաջացնել ոչ միայն մկների, այլև հենց մարդկանց մոտ:










