Darkmatter. Ամերիկացիներն Xbox-ը վերածել են նոթբուքի (տեսանյութ)

23:28 • 10.02.14

Ամերիկացի արտադրողները իրականացրել են համակարգչային խաղերի սիրահարների երազանքը. Darkmatter կոչվող սարքը կարելի է տեղափոխել ցանկացած վայր և խաղալ անգամ հեռուստացույցի բացակայության դեպքում: Այս մասին հաղորդում է РБК стиль-ը:

 

 

Xbox-ով և PlayStation-ով հարմարավետ խաղի համար անհրաժեշտ է հեռուստացույց կամ գոնե մոնիտոր: Այժմ ամեն ինչ փոխվում է՝ Kickstarter-ի հետ համատեղ արված և հաջողությամբ ավարտված նախագիծը լուծում է բոլոր խնդիրները:

 

Darkmatter-ն իրենից ներկայացնում է այսպես կոչված հիշողության կայան Xbox և Xbox One մոդելների համար, որոնք այդ սարքերը վեր են ածում նոութբուքների՝ 15.6 դյույմ անկյունագծով էկրանով: Սարքը համալրված է սենսորային թաչփադով, որը թույլ է տալիս կառավարել ձայնը և միացումների համար նախատեսված կետերը:

 

Darkmatter-ին կարելի է միացնել ականջակալներ, Wi-Fi- միջոցով միանալ ինտերնետին, ինչպես նաև խաղալ ցանցային խաղեր:

 

 

 

Darkmatter. Ամերիկացիներն Xbox-ը վերածել են նոթբուքի (տեսանյութ)