Կլիմայի փոփոխությունն ազդել է չինական արտադրության թեյի որակի վրա

22:12 • 11.02.14

Վերջին տասնամյակում Չինաստանի թեյի հիմնական տարածաշրջանի` Յուննան նահանգի կլիման նկատելիորեն փոխվել է: Աճել է ձմռան միջին ջերմաստիճանը և ամռան ամիսներին ավելացել անձրևային սեզոնի տևողությունը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Kedem-ին:

 

Ջերմաստիճանի փոփոխումն ազդում է թեյի որակի վրա, քանի որ նրանց աճը ուղիղ կապ ունի տարածքի ջերմաստիճանի, օդի խոնավության, ինչպես նաև թեյի հավաքման շրջանում հողի հանքային կազմի հետ:

 

Ագարակատերերն արդեն արձանագրել են կանաչ թեյի տեսակների համային փոփոխությունները և որպեսզի պարզեն՝ փոփոխվե՞լ են արդյոք թեյի օգտակար հատկությունները, անհրաժեշտ կլինի երկարատև հետազոտություն անցկացնել:
 

Կլիմայի փոփոխությունն ազդել է չինական արտադրության թեյի որակի վրա