Թիմ Կուկը պատմել է Android-ի հանդեպ իր վերաբերմունքի մասին և խոստացել զարմացնել աշխարհը նոր iPhone-ով

11:04 • 11.02.14

Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը հարցազրույց է տվել The Wall Street Journal պարբերականին, որում պատմել է ընկերության զարգացման պլանների, նոր արտադրանքների և Android-ի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին, գրում է newsru.com-ը։

 

Թիմ Կուկը պատմել է զարգացող երկրների իրավիճակի մասին, որտեղ Apple-ի արտադրանքը, բացառությամբ սմարթֆոնների, դեռ չի կարող զբաղեցնել զգալի բաժին։ Նրա խոսքով՝ Չինաստանում վաճառքների արդյունքները լավատեսություն են ներշնչում և թույլ են տալիս հպարտանալ արդեն ձեռք բերված արդյունքներով։

 

Կուկն ակնարկել է, որ օգտատերերին սպասվում է նոր iPhone մեծ էկրանով՝ համեստորեն նշելով, որ նախ անհրաժեշտ է տեխնոլոգիան հասցնել կատարելության։ Նա խոստացել է նաև ուշադրություն հատկացնել Apple-ի այլ արտադրանքներին նույնպես։

 

Ընկերության ղեկավարը նշել է, որ Android-ը Եվրոպա է հիշեցնում՝ չափազանց տարբեր բաներ մեկ տանիքի տակ։
 

Թիմ Կուկը պատմել է Android-ի հանդեպ իր վերաբերմունքի մասին և խոստացել զարմացնել աշխարհը նոր iPhone-ով