Flappy Bird-ը հեռացրել են՝ խաղացողների կախվածության պատճառով

18:22 • 11.02.14

Flappy Bird-ը հեռացվել է App Store-ի և Google Play-ի խանութներից՝ խաղացողների մոտ կախվածություն առաջացնելու պատճառով: Այդ մասին Forbes-ին տված հարցազրույցում ասել է նախագծի ստեղծող Նգուեն Դոնգը, գրում է lenta.ru-ն:

 

Խաղի հիմնադիրը բացատրել է, որ ի սկզբանե Flappy Bird-ը նախատեսված է եղել որպես մի քանի րոպե անցկացնելու միջոց: Սակայն այնուհետ պարզվել է, որ գեյմերները տարվում են խաղով: Այդ պատճառով Դոնգը սկսել է մեղքի զգացում ունենալ և սկսել է տառապել անքնությունից: Նա կարողացել է այդ ամենը հաղթահարել միայն այն բանից հետո, երբ որոշել է հեռացնել խաղը հասանելիությունից: Նա նաև հավելել է, որ խաղը հեռացնելու որոշումը լիովին մտածված է եղել, և նա դա սխալ չի համարում:

 

Դոնգը հայտարարել էր, որ պատրաստվում է հեռացնել Flappy Bird-ը App Store-ից և Google Play-ից փետրվարի 8-ին: Այդ ժամանակ նա չէր հայտնել իր որոշման պատճառները, այլ ընդամենն ասել էր, որ «այլևս այդպես շարունակել չի կարող»:
Փետրվարի 9-ին խաղը դարձել է անհասանելի: Ընդ որում՝ դրա գոյության ժամանակ այն ունեցել է մի քանի կլոններ, որոնք մինչև այժմ հասանելի են ներբեռնման համար:

 

Flappy Bird-ը հեռացրել են՝ խաղացողների կախվածության պատճառով