Հայտնի է դարձել General Motors-ի առաջին կին ղեկավարի աշխատավարձի չափը
General Motors ընկերությունն իր նոր ղեկավարին` Մերի Բարրային, 2014-ին կվճարի 14, 4 մլն ԱՄՆ դոլար աշխատավարձ, հայտնում է gazeta.ru-ն:
Բարրան պատմության մեջ առաջին կինն է, ով ավտոկոնցեռն է ղեկավարում: Իսկ նրա աշխատավարձը 60%-ով գերազանցում է իր նախորդի` Դեն Աքերսոնի աշխատավարձը:
GM-ն աշխատավարձի մասին տեղեկությունը հրապարակել է` այդ կերպ պատասխանելով քաղաքական գործիչների քննադատությանը. նրանք պնդում էին, թե Բարրան ոչ բավարար աշխատավարձ է ստանում` իր կին լինելու պատճառով:
Բարրայի բուն աշխատավարձը 4,4 մլն դոլար է: Եվս 10 մլն են կազմում բոնուսները: Իսկ խորհրդականի պաշտոնում հանդես եկող Աքերսոնը տարեկան 1,7 մլն դոլար կստանա: Եվս 2,975 մլն` բոնուսներ:










