Հաքերները գողացել են PayPal-ի ղեկավարի կրեդիտ քարտի տվյալները

23:47 • 11.02.14

Անհայտ հաքերները գողացել են PayPal վճարային համակարգի ղեկավար Դևիդ Մարկուսի վարկային քարտի տվյալները: Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ այս մասին հաղորդագրությունը հայտնվել է Մարկուսի Twitter-ի էջում:


«Տվյալներն իմ վարկային քարտից գողացել են ընթերցող սարքի օգնությամբ, որի միջոցով բազմաթիվ կասկածելի գործողություններ են իրականացնում»,- իր միկրոբլոգում գրել է նա:


Դևիդ Մարկուսի խոսքով՝ իր քարտից տեղեկություններ արտատպելը հանցագործներին հաջողվել է, չնայած, որ քարտը պաշտպանված է եղել հատուկ EMV չիպով:
 

Հաքերները գողացել են PayPal-ի ղեկավարի կրեդիտ քարտի տվյալները