Մենք կապ կհաստատենք այլմոլորակայինների հետ երկու տասնամյակ անց. ամերիկացի գիտնական

16:35 • 11.02.14

Ամերիկացի գիտնականը կարծում է, որ այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչները գոյություն ունեն, և հետազոտողները նրանց հետ կապ կհաստատեն մինչ 2040թ., գրում է interfax.ru-ն՝ հղում անելով ամերիկյան Fox News հեռուստաալիքին:

 

«Մենք մի շարք հետազոտություններ կանենք և կապ կհաստատենք այլմոլորակայինների հետ երկու տասնամյակ անց: Մենք, հնարավոր է, կզբաղվենք միլիոնավոր աստղային համակարգերի մոնիթորինգով»,- ասել է Այլմոլորակային քաղաքակրթությունների որոնման հետազոտական գործակալության աշխատակից Սեթ Շոստակը Սթենֆորդի համալսարանում ՆԱՍԱ-ի առաջադեմ և նորարարական կոնցեպցիաների սիմպոզիումի ժամանակ:

 

Շոստակի խոսքով՝ յուրաքանչյուր 5-րդ աստղի շուրջ պտտվում է առնվազն մեկ մոլորակ՝ կյանքի համար համապատասխան պայմաններով: Դա նշանակում է, որ տիեզերքում կարող են գոյություն ունենալ Երկիր մոլորակին նման տասնյակ միլիարդ մոլորակներ:

 

Շոստակի եզրակացությունները մասամբ հիմնված են ՆԱՍԱ-ի «Կեպլեր» արբանյակի հավաքած տվյալների վրա:

Մենք կապ կհաստատենք այլմոլորակայինների հետ երկու տասնամյակ անց. ամերիկացի գիտնական