Toyota-ն կդադարեցնի մեքենաների արտադրությունն Ավստրալիայում

10:33 • 11.02.14

Toyota ընկերությունից հայտնել են, որ ծրագրում են դադարեցնել մեքենաների և շարժիչների արտադրությունն Ավստրալիայում, փոխանցում է BBC-ն:

 

Դա տեղի կունենա մինչև 2017-ը և այդ երկրի համար կնշանակի հազարավոր աշխատատեղերի կորուստ:

 

Ճապոնական ավտոարտադրողն իր որոշումը բացատրել է մեծ ծախսերով, շուկայում չափազանց սուր մրցակցությամբ և այլն:

 

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը ընկերությանը կոչ է արել վերանայել իր որոշումը: Ճապոնական ընկերության հեռացումով Ավստրալիայում իսպառ կդադարեցվի ավտոարտադրությունը:

 

Անցած տարի Ավստրալիայում իրենց արտադրությունները դադարեցնելու ծրագրերի մասին էին հայտնել նաև ամերիկյան General Motors-ն ու Ford-ը:
 

Toyota-ն կդադարեցնի մեքենաների արտադրությունն Ավստրալիայում