Տիեզերական զբոսաշրջությունն իրականություն կդառնա ընթացիկ տարում. Ռիչարդ Բրենսոն
Բրիտանացի միլիարդատեր, գործարար սըր Ռիչարդ Բրենսոնը հայտնել է, որ երկար սպասված տիեզերական զբոսաշրջության առաքելության մեկնարկը կտրվի 2014թ., տեղեկացնում է Al Arabiya-ն։
Գործարարը վստահեցրել է, որ իրեն պատկանող Virgin Galactic ընկերությունը կսկսի նման թռիչքներ իրականացնել մի քանի ամսից։ Այդ թռիչքները պետք է իրականացվեին դեռևս 2007թ., սակայն տեխնիկական պատճառներով դրանք հետաձգվել են։
«Մարդիկ կճամփորդեն դեպի տիեզերք 3-4 ամսից, սակայն այդ հաջողակների շարքում չկանք ես ու իմ ընտանիքը, ինչի համար անասելի ցավում եմ։ Տիեզերք թռչելու համար հարկավոր է ԱՄՆ-ի ավիացիոն իշխանություններից համապատասխան արտոնագիր ստանալ, ինչը տեղի կունենա առաջիկա ամիսներին»,-ասել է բրիտանացին։
Աղբյուրը հավելում է, որ բազմաթիվ հետաքրքրված անձինք արդեն վճարել են 200.000-ական դոլար Virgin Galactic-ի «տիեզերական ծառայություններից» օգտվելու համար։










