Գիտնականները ստեղծել են կատվի նոր տեսակ, որն իրեն պահում է շան պես (լուսանկարներ)
Ամերիկացի մասնագետները ստացել են կատվի նոր տեսակ, որն արտաքնապես նման է մարդագայլի, իսկ պահվածքով՝ շան։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նոր տեսակը ստացել է Լիկոյ անունը։

Այս տեսակի վերաբերյալ ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այն իրեն պահում է իսկական շան պես, հատկապես որսի հետևից ընկնելու ու խաղալու ժամանակ։ Բացի այդ, այն շան պես հավատարիմ է իր տերերին։

Շատերն առաջին հայացքից այս կենդանուն կնմանեցնեն մարդագայլի, քանի որ գենետիկ մուտացիայի պատճառով կատվի մազածածկույթը լավ չի աճում՝ որոշ հատվածներ անմազ թողնելով։ Մասնավորապես դրա աչքերի, քթի ու բերանի շուրջ մազ ընդհանրապես չի աճում։

Ի դեպ, կենդանու անունն ունի հունական ծագում և թարգմանվում է որպես «գայլակատու»։










