Իրականացվել է պատմության մեջ ամենախոշոր DDoS հարձակումը. GigaOM.com

14:19 • 12.02.14

Անհայտ անձինք նպատակաուղղված DDoS հարձակում են իրականացրել տվյալների մշակման CloudFlare ընկերության կենտրոնների վրա, հայտնում է GigaOM.com-ը` վկայակոչելով CloudFlare-ի գլխավոր տնօրեն Մեթյու Փրինսի հայտարարությունը:

 

Նա ասել է, որ այդ հարձակումը կարելի է համարել ամենախոշորն ինտերնետի պատմության մեջ. սերվերները շարքից հանելուն ուղղված հոսքերը կազմել են վայրկյանում մոտ 400 գիգաբիթ:

 

Կիբեռհանցագործները որպես հարձակման գործիք օգտագործել են NTP-սերվերները: Փորձագետների գնահատականով՝ վնասաբեր տրաֆիկը սովորական ցուցիչների համեմատ աճել է ավելի քան 200 անգամ: 

 

Վերջին ամենահզոր DDoS-հարձակումը գրանցվել էր 2013-ի մարտին:
CloudFlare-ը զբաղվում է անվտանգության ապահովման ոլորտի համար լուծումներ առաջարկելով:
 

Իրականացվել է պատմության մեջ ամենախոշոր DDoS հարձակումը. GigaOM.com