Իսրայելը հակաօդային պաշտպանության նոր մեխանիզմ է ներկայացրել` լազերային ճառագայթի տեսքով

12:22 • 12.02.14

Իսրայելական Rafael Advanced Defense Systems ընկերությունը Սինգապուրի սպառազինությունների ցուցահանդեսին ցուցադրել է հակահրթիռային պաշտպանության «Երկաթե շող» (Iron Beam) լազերային համակարգը:

 

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս զինատեսակով հնարավոր է հրթիռներ խոցել ընդհուպ մինչև 2 կմ հեռավորությունից:

 

Հետաքրքրական է, որ ցուցադրվել են մեխանիզմի միայն լուսանկարները, բուն նմուշները հասարակությունը չի տեսել: Չեն հրապարակվում նաև դրա տեխնիկական տվյալները:

 

Ընկերության ղեկավարությունից հայտնել են, որ սարքի հզորությունը «տասնյակ կիլովատներ» է կազմում, սարքի փորձարկումներն արդեն կայացել են: Սարքը կհամալրի Իսրայելի հակաօդային բազմաշերտ պաշտպանության մեխանիզմների թիվը:
 

Իսրայելը հակաօդային պաշտպանության նոր մեխանիզմ է ներկայացրել` լազերային ճառագայթի տեսքով