Նորաձև ու գունավոր. ինչպիսին կարող են լինել Apple-ի iWatch ժամացույցները (լուսանկարներ)
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության երկրպագուներից մեկը ներկայացրել է ուշագրավ լուսանկարներ, որոնցով նա արտահայտել է iWatch «խելացի» ժամացույցների արտաքին տեսքի հետ կապված իր պատկերացումները։

Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարներից կարելի է հասկանալ, որ ընկերությունը կարող է ներկայացնել ժամացույցների 2 տարբեր մոդել՝ մեկը մետաղական քեյսով ու կաշվե ամրակներով լյուքս դասի iWatch S-ը, իսկ մյուսը պլաստմասսայից պատրաստված iWatch C-ն։

Apple-ի «խելացի» ժամացույցների մասին տեղեկություններ են սկսել շրջանառվել 2012թ. վերջից, սակայն առ այսօր այն չի ներկայացվել։

Ըստ արտահոսած տեղեկությունների՝ այն կունենա 1.5 դյույմ անկյունագծով էկրան, մյուս սարքերի, այդ թվում նաև iPhone-ի հետ կհաղորդակցվի Bluetooth-ի միջոցով։

Այն կունենա Siri ձայնային ծառայություն, որը հնարավորություն կտա օգտատիրոջը ձայնային հրահանգներով գործողություններ կատարել։ Ժամացույցը կօգտագործվի նաև որպես հեռակառավարման վահանակ։
Առաջին սերնդի սմարթվոչը կվերալիցքավորվի առանց լարի՝ արևի կամ կինետիկ էներգիայի միջոցով։











