Ռեալի նախկին ղեկավարը՝ Մեսսիի մասին ֆիլմի սցենարիստ

13:27 • 12.02.14

Մադրիդի «Ռեալի» նախկին գործադիր տնօրեն Խորխե Վալդանոն կդառնա իր երբեմնի ակումբի ամենաոխերիմ մրցակցի՝ կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսի մասին պատմող ֆիլմի սցենարիստը, հայտնում է իսպանական մամուլը:


Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի 1986 թվականի չեմպիոնը հայտարարել է, որ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա:


«Առաջին հայացքից, տարօրինակ է հնչում, որ «Ռեալի» հետ այդքան սերտ առնչություն ունեցող անձը համաձայնում է մասնակցել այդ նախագծին: Սակայն այդ ամենը նվազ արտառոց է թվալու, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ մենք՝ երկուսս էլ արգենտինացիներ ենք: Բացի այդ, ես սիրում եմ ֆուտբոլը, իսկ նման մարդը պարզապես չի կարող անտարբեր լինել ու չհամակրել Մեսսի ֆուտբոլիստին:


Այս աշխատանքում ինձ կօգնի իմ որդին, ով սցենարիստ է: Սա հավակնոտ նախագիծ է, որում բազմաթիվ մարդիկ են ներգրավվելու»,-նշել է Վալդանոն: