Իսպանացի դեռահասները հայտնագործել են լուսակրի նոր տարբերակ՝ խուլ և կույր մարդկանց համար
Արգենտինայի Մարեսմե Կատալոնիայի ինստիտուտին կից գիտական ակումբի15-ամյա 3 դեռահասներ հայտնագործել են նոր լուսակիր՝ կույր և խուլ մարդկանց համար: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:
Լուսակրի նոր համակարգը բավականին հեշտ է և նրանից օգտվելու համար անհրաժեշտ է միայն ձեռնափայտ, որն օգտագործում են կույրերը:
Համակարգն իրենից ներկայացնում է սենսորային ազդանշանային համակարգ։ Բավական է ձեռնափայտով դիպչեն համակարգին այդ պահին լուսակիրն ազդանշան է տալիս, որպեսզի միանա կարմիր լույսն ու մեքենաները զիջեն ճանապարհը. հետիոտնը ձեռնափայտի վրա ստանում է վիբրացիոն ազդանշան:
Մարեսմե Կատալոնիայի ինստիտուտին կից գիտական ակումբի գիտնական՝ Իվան Նադալի կարծիքով լուսակրի այս համակարգն ավելի կատարյալ է, քան ձայնայինը:









