Radiohead ռոք խումբն iOS-ի և Android-ի համար սեփական հավելվածն է թողարկել

13:24 • 12.02.14

Radiohead ռոք խումբը սեփական բջջային հավելվածն է թողարկել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

PolyFauna անվճար ծրագրային հավելումը Universal Everything դիզայներական գործակալության հետ խմբի համատեղ գործունեության արդյունքն է: Ծրագրի ստեղծման ժամանակ օգտագործվել են Bloom երգից ձայնային հատվածներ և պատկերներ:

 

Խմբի առաջատար Թոմ Յորկը դիզայներական ստուդիայի հետ էքսպերիմենտալ համագործակցության գաղափարը նկարագրում է որպես նախնական համակարգչային փորձերի և «մեր ենթագիտակցականի երևակայական էակների» հանդեպ հետաքրքրությունից բխող:


Օգտատերին առաջարկվում է հետազոտել մինիմալիստորեն զարգացող գրաֆիկական աշխարհը:

Radiohead ռոք խումբն iOS-ի և Android-ի համար սեփական հավելվածն է թողարկել