Ըստ ԱՄՆ գիտնականների՝ սաղմոնների զանգվածային տեղափոխությունը տեղի է ունենում Երկիր մոլորակի «մագնիսական քարտեզի» միջոցով

00:46 • 12.02.14

ԱՄՆ գիտնականները ենթադրում են, որ Խաղաղ օվկիանոսի սաղմոններին հաջողվում է բնության մեջ իրականացնել զանգվածային տեղափոխություն՝ շնորհիվ Երկիր մոլորակի «մագնիսական քարտեզի»: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով ВВС-ին:

 

Երկար ժամանակ առաջադրվում էին այնպիսի ենթադրություններ, որ մագնիսական դաշտերը առանցքային դեր են խաղում սաղմոնների ծննդավայր հանդիսացող գետերից դեպի բաց օվկիանոս իրականացվող ճամփորդության մեջ:

 

Օվկիանոսից սաղմոնները կրկին վերադառնում են քաղցրահամ ջրեր, որտեղ նրանք բազմանում են, այնուհետև սատկում:



 

Ըստ ԱՄՆ գիտնականների՝ սաղմոնների զանգվածային տեղափոխությունը տեղի է ունենում Երկիր մոլորակի «մագնիսական քարտեզի» միջոցով