Տիեզերագնացների համար մաշկի վնասվածքները վերականգնող ունիվերսալ սարքավորում կստեղծեն

22:44 • 12.02.14

Գիտաֆանտաստիկ ժանրի գրողները լավ են պատկերացնում ապագայի բժշկությունը. «Աստղային ճանապարհ` հաջորդ սերունդ» հայտնի սերիալում կիրառվում են մաշկի ունիվերսալ վերականգնիչ սարքեր (ռեգեներատորներ): Դրանք գրպանի սարքավորումներ են, որոնք վայրկենապես բուժում են վերքը: Նմանօրինակ սարքավորումները շուտով կարող են հայտնվել միջազգային տիեզերակայանում:


Ինչպես հայտնում է Vesti.ru-ն՝ ամերիկյան տիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, արտոնագրային համաձայնագիր է կնքել GRoK Technologies տեխասյան ընկերության հետ տիեզերագնացների համար ունիվերսալ բժշկական սարքավորումների թողարկման և օգտագործման մասին:


Առաջին սարքավորումը կոչվում է BioReplicates, որը, ինչպես նշվում է ՆԱՍԱ-ի մամլո հաղորդագրության մեջ, կոչված է ամբողջությամբ փոխարինելու կենդանիների վրա արվող բոլոր թեստերը: Փոքրիկ սարքը նախատեսված է մարդկային հյուսվածքի եռաչափ մոդելներ ստեղծելու համար, որոնց վրա հնարավոր կլինի դեղամիջոցներ և տիեզերական արտադրանքներ փորձարկել:


Երկրորդը Scionic տեխնոլոգիան է, որը կկիրառվի հենաշարժական ապարատի և արտաքին բորբոքումների հետ կապված հիվանդությունների դեպքում ցավի ամբողջական վերացման համար:
 

Տիեզերագնացների համար մաշկի վնասվածքները վերականգնող ունիվերսալ սարքավորում կստեղծեն