Սպորտով զբաղվելու ընթացքում հոգնածության զգացողությունը կախված է ուղեղի աշխատանքից. գիտնականներ
Սպորտով զբաղվելու ընթացքում հոգնածությունը կախված է ոչ թե մկանային տոկունությունից, այլ ուղեղի աշխատանքի առանձնահատկություններից: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Likar-ին:
Տվյալ վարկածի նման հիմնավորումը ներկայացրել է Կենտ համալսարանի դոկտոր Սամուել Մարկորը, ով բացատրել է, որ պրոֆեսիոնալ մարզիկները իրենց ֆիզիկական կարողությունների սահմանաչափը երբեք չեն գերազանցում, քանի որ ուղեղը հոգնածության վերաբերյալ ազդանշան է ուղարկում:
Բժիշկ Մարկորի խոսքով՝ մարդկային մաքսիմալ ֆիզիկական հնարավորությունները կախված են ջանքերի ընկալման և մոտիվացիայի հավասարակշռությունից:
Այդ մասին փաստում են բժշկի կողմից անցկացրած այն հետազոտության արդյունքները, որով մասնակիցներին առաջարկել են նստել ոտքերի գերլարում առաջացնող անհարմար դիրքով և առավել երկար դիմացող մասնակիցներին փոխհատուցել են:
Այսպիսով պարզ է դարձել, որ հոգնածության տեսանկյունից ուղեղը շատ կարևոր դերակատարություն ունի:









