Volkswagen-ը Red Bull–ի մրցարշավին կմասնակցի 560 ձիաուժանոց Beetle-ով (լուսանկարներ)
Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն՝ Red Bull Global Rallycross մրցարշավի ժամանակ, որն անցկացվում է Համաշխարհային էքստրեմալ խաղերի շրջանակներում հունիսին, Volkswagen-ը կներկայացնի երկու նորացված Beetle մոդելները: Մեքենաները կներկայանան լիաքարշակ համակարգով և թյունինգի ենթարկված TSI շարժիչով՝ 560 ձիաուժ հզորությամբ:
Ավտոմրցարշավի ժամանակ մեքենաները վարելու են Global Rallycross-ի չեմպիոն և Top Gear-ի առաջատար Թաններ Ֆաուստը և «Ֆորմուլա-1»-ի նախկին ավտոմրցարշավորդ Սկոթ Սփիդը:
Beetle GRC մոդելի մրցակիցներն են լինելու այլ կոմպակտ մեքենաներ, ինչպիսիք են Ford Fiesta-ն և Dodge Darts-ը:















