Տղամարդկանց ուղեղը գեղեցիկ կանանց նայելու պահանջ ունի. գիտնականներ
Օսլոյի համալսարանի գիտնականներին հաջողվել է պարզել, որ գեղեցիկ կանայք տղամարդկանց պարգևում են ոչ միայն գեղագիտական, այլև ֆիզիկական հաճույք, քանի որ վերջիններիս ուղեղում միանում են դրական էմոցիաներ առաջացնող ռեցեպտորներ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Informing-ին:
30 հետերոսեքսուալ կամավորներին առաջարկել են ուսումնասիրել գեղեցիկ կանանց նկարներ, որի ընթացքում մի խմբին տվել են ընկալուչները խթանող թմրանյութեր, մյուսին՝ ընկալուչներն արգելափակող դեղամիջոցներ:
Առաջին խմբի տղամարդիկ առավել մեծ եռանդով են ուսումնասիրել նկարները, իսկ ռեցեպտորների արգելափակումը հակառակ արդյունք է տվել. տղամարդկանց հետաքրքրությունը կանանց հանդեպ ուղղակի անհետացել է:









