231 ձիաուժ, 100 կմ/ժամ՝ 5.8 վայրկյանում. Audi-ն ներկայացրել է իր S1 Quattro հեչբեքը (լուսանկարներ)
Audi ընկերությունը հրապարակել է S1 Quattro մոդելի լուսանկարները՝ ներկայացնելով նաև մեքենայի տեխնիկական հնարավորություններն ու նոր հեչբեքի գինը:
Ինչպես գրում է Vesti.ru-ն՝ մեքենայի դեբյուտը կկայանա մարտին՝ Ժնևի ավտոսրահի ժամանակ: S1 Quattro մոդելի դիզայնը իրականացվել է А1 Quattro-ի օրինակով, որի դեբյուտը ևս կկայանա Ժնևում, սակայն S1-ը սովորական А1-ից տարբերվում է առավել խոշոր թափքով և լայն անվադողերով՝ 225/35 R18 ծավալով: Բացի այդ, մեքենան առջևի մասում համալրված է մինչև 310 մմ տրամաչափ ծավալով արգելակներով:
S1 մոդելը զինված է երկլիտր ծավալով տուրբո ճնշման համակարգով TFSI շարժիչով, որը զարգացնում է 231 ձիաուժ հզորություն: 6 աստիճան փոխանցման տուփով համալրված շարժիչը 100 կմ/ժամ արագությունը կարող է զարգացնել 5.8 վայրկյանում:
Վաճառքում մեքենան հայտնվելու է 2014-ի երկրորդ կեսին, սակայն արդեն հայտնի է, որ երեք դռնանի S1 Quattro-ը Գերմանիայում կարժենա 30000 եվրո, իսկ 5 դռնանին՝ 30 800 եվրո:








А1 Quattro













