Եվրոպական փոքրածավալ մեքենաների շարքում իտալական Fiat 500-ը առաջատարն է

19:37 • 13.02.14

Իտալական Fiat 500 հեչբեքը դարձել է Եվրոպայի ամենահայտնի փոքրածավալ ավտոմեքենան: Ինչպես գրում է Euromag-ը` Fiat Automobiles իտալական կոնցեռնը Թուրինում 2013-ին վաճառել է Fiat 500 մոդելի 160015 օրինակ:

 

Չնայած իտալական շուկայում առկա ցածր պահանջարկին՝ Fiat 500-ը, որը թողարկվում է 2007-ից ի վեր, շարունակում է մեծ պահանջարկ վայելել այլ եվրոպական երկրներում: Ինչպես գրում է իտալական La Stampa պարբերականը՝ այս մոդելին հաջողվել է վերջ դնել Fiat Panda-ի 9-ամյա առաջատարությանը, որն անցյալ տարի վաճառվել է 152 404 օրինակով:

 

Fiat 500-ը զինված է 4 մխոցային 1.4 լիտր ծավալով շարժիչով, որը կարող է զարգացնել 101 ձիաուժ հզորություն և համալրված է 5 աստիճան փոխանցման տուփով:  Մեքենայի ստանդարտ սարքավորումները ներառում են առաջնային և կողային անվտանգության բարձիկներ, օդակարգավորման և «կրուիզ կոնտրոլ» համակարգեր:

 

Եվրոպայում հայտնի այլ փոքրածավալ մեքենաների շարքում հայտնվել են Volkswagen Up, Renault Twingo, Smart ForTwo, Toyota Aygo, Hyundai i10, Citroën C1, Peugeot 107 և Kia Picanto մոդելները:
 

Եվրոպական փոքրածավալ մեքենաների շարքում իտալական Fiat 500-ը առաջատարն է