Business Insider-ի տեղեկություններով՝ iPhone 6-ը կունենա ավելի մեծ էկրան և կլինի ավելի թեթև (լուսանկարներ)

20:51 • 13.02.14

Apple-ը սպետեմբերին երկու նոր սմարթֆոն կթողարկի՝ 4,7 դյույմ և 5.5 դյույմ անկյունագիծ ունեցող էկրաններով: Ինչպես գրում է Business Insider-ը՝ South China Morning Post պարբերականին հղումով, այս մասին հայտնել է ամերիկյան ընկերության՝ արդյունաբերական ոլորտի աղբյուրը:

 

Նոր iPhone-ները կպատրաստվեն քերծվածքների հանդեպ խիստ դիմակայուն հատուկ նյութով՝ նույնքան ամուր, որքան ադամանդը:

 

Ճապոնական աղբյուրներից մեկի հաղորդմամբ՝ iPhone 6-ը համալրված կլինի առավել բարձրորակ FaceTime տեսախցիկով: Հաղորդվում է նաև, որ չնայած էկրանի ավելի մեծ չափերին՝ սմարթֆոնն ավելի թեթև կլինի, քան 4 դյույմ անկյունագծով iPhone 5S-ը:

 

Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով՝ Apple-ի ավելի խոշոր հեռախոսների մեծ պահանջարկ կա Ասիայում, և եթե ամերիկյան ընկերությունը ցանկանա ասիական շուկայում ավելի մեծ մասնաբաժին գրավել, ապա այն պետք է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի:


 

View image on Twitter

View image on Twitter

View image on Twitter

View image on Twitter

 

Business Insider-ի տեղեկություններով՝ iPhone 6-ը կունենա ավելի մեծ էկրան և կլինի ավելի թեթև (լուսանկարներ)