Մաթեմատիկան և երաժշտությունը ազդում են ուղեղի վրա միևնույն ձևով
Մաթեմատիկան ակտիվացնում է ուղեղի այն շրջանները, ինչը երաժշտությունը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Газета.ru-ին:
Բրիտանացի գիտնականները նման եզրահանգման են եկել, երբ հետազոտությունների արդյունքում մասնակիցներին առաջարկվել է երաժշտություն լսել և մաթեմատիկական հավասարումներ լուծել:
Հետազոտության բոլոր մասնակիցները ենթարկվել են մագնիսա-ռեզոնանսային տամոգրաֆիայի:
Գիտնականները և մաթեմատիկական հավասարումների լուծման, և երաժշտության ունկնդրման ընթացքում արձանագրել են միևնույն` գլխուղեղի ճակատային հատվածի միջին մասի ակտիվությունը:









