Ճապոնացի մասնագետները հայտնի խաղի երկու մարտավարություն են տարբերակում

20:42 • 13.02.14

Ճապոնացի մասնագետները ուսումնասիրել են տեգերի (darts) նետման գործընթացը:  Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով PLoS ONE-ին:

 

Ուսումնասիրության ընթացքում հետևելով 60 սիրողական մակարդակի մասնակիցների և ութ մասնագետների շարժումներին՝ նրանք  խաղաձևի երկու ռազմավարություն են հայտնաբերել:

 

Որոշ խաղացողներ գրեթե առանց ուշադրություն դարձնելու ձեռքերի դիրքին՝ ապավինել են հարվածի ուժին: Միևնույն ժամանակ մյուս մասնակիցները նետման ժամանակ ավել մեծ ուշադրություն են դարձրել նետը բռնելու ձևին:

 

Մասնագետները նշում են, որ, ըստ այդմ, կարելի է առանձնացնել խաղաձևի 2 ռազմավարություն՝ պնդելով, որ 2 տարբերակով էլ կարելի է հաղթել մրցաշարի ժամանակ:
 

Ճապոնացի մասնագետները հայտնի խաղի երկու մարտավարություն են տարբերակում