Զուգընկերների հասակը՝ ռոմանտիկ հարաբերությունների գլխավոր դերակատար

01:05 • 13.02.14

Հյուսիսային Տեխասի՝ Ռայսի համալսարանի գիտնականները եկել են հետաքրքիր եզրահանգման, որ զուգընկերների հասակը ազդում է նրանց ներդաշնակ հարաբերությունների վրա: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Informing-ին:

 

Հետազոտության ընթացքում գիտնականները հարցում են անցկացրել 455 տղամարդկանց և 470 կանանց հետ: Ինչպես բոլոր ժամանակներում, ժամանակակից կանայք ևս նախընտրում են բարձրահասակ տղամարդկանց:

 

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները խոստովանել են, որ անհարմար և անվստահ են զգում իրենց, երբ սիրելի տղամարդուն վերևից են նայում: Նրանց կարծիքով գրկախառնությունները ևս այդքան էլ գրավիչ չեն ստացվում:

 

Կանանց 50 տոկոսը իրենց ապագա զուգընկերոջը բարձրահասակ և ամրակազմ են պատկերացնում:

 

Հետաքրքիրն այն է, որ տղամարդկանց այդքան էլ չի հետաքրքրել աղջիկների հասակը:
 

Զուգընկերների հասակը՝ ռոմանտիկ հարաբերությունների գլխավոր դերակատար