Հնագույն մարդիկ Սիբիրից ԱՄՆ են գաղթել մի քանի փուլով. դանիացի գիտնականներ
Դանիայի գենետիկայի հնագույն քաղաքակրթություններն ուսումնասիրող Կոպենհագենի համալսարաններից մեկի գիտնականները պարզել են, որ Հյուսիսային Ամերիկայի բնակիչների նախնիները, ովքեր ապրել 15,000 տարի առաջ, եկել են Սիբիրից: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով VladTime-ին:
Այս վարկածն առաջ քաշած առաջատար դանիացի գիտնական՝ Էսկո Վելլերսլևոն և նրա թիմը հերքում են «Solutrean» տեսությունը, որն ապացուցում է, որ ամերիկացիների հնագույն նախնիները Հյուսիսային Ամերիկայի ափեր են տեղափոխվել Եվրոպայից:
Գիտնականները նման եզրահանգման են եկել՝ գրեթե 13.000 տարի առաջ ապրած տղայի ԴՆԹ հետազոտության արդյունքներն ուսումնասիրելուց հետո:
ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի տարածքում գտնված տղայի մարմնի սառած մնացորդները հայտնաբերվել են 90-ական թվականներին:
Մոնտանա նահանգի տարածքում հայտնաբերվել են նաև տվյալ ժամանակաշրջանին պատկանող հնագույն զենքեր: Այս նախապատմական մշակույթն ապացուցում է Հյուսիսային Ամերիկայում 14.000 տարի առաջ բնակվող աբորիգենների գոյության փաստը:
Ուսումնասիրությունները հաստատել են նաև այն փաստը, որ հինավուրց ռասայի անհետացման պատճառ է հանդիսացել երկնաքարի անկումը:









