Բրիտանացիները կստեղծեն Ferrari-ի, Maserati-ի, Aston Martin-ի և Jaguar-ի հիբրիդը
Բրիտանական նորաստեղծ David Brown Automotive ընկերությունը պատրաստվում է իր առաջին մեքենան ստեղծել Ferrari, Maserati, Aston Martin և Jaguar հեղինակավոր բրենդների արտադրանքների հիման վրա, նշում է Euromag-ը։
Ուշագրավ սպորտքարը, որը դեռևս մշակման փուլում է, կրում է Prohect Judi անվանումը և իր տեխնիկական բնութագրով նման կլինի Jaguar XKR -ին, սակայն արտաքնապես կլինի Ferrari-ի, Maserati-ի, Aston Martin-ի և Jaguar-ի հիբրիդը։ Նորույթը կստանա ռետրո դիզայն։
Մեքենայի համաշխարհային շնորհանդեսը տեղի կունենա այս տարվա ապրիլին՝ Մոնակոյում։ Սկզբի համար ընկերությունը կարտադրի այս մոդելից 50 օրինակ, սակայն պահանջարկի դեպքում թիվը կհասցվի մինչև 200-ի։
Իսկ ինչ վերաբերում է դրա գնին, ապա այն վեցանիշ կլինի։









