Նոր Lamborghini Huracan-ը պատվերների ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)

12:31 • 14.02.14

Հանրահայտ Lamborghini Gallardo սուպերքարի հաջորդը՝ Lamborghini Huracan-ը, նախնական պատվերների քանակով ռեկորդ է սահմանել։ Ինչպես հայտնում է Euromag-ը, ամբողջ աշխարհում ընդամենը 1 ամսվա ընթացքում գրանցվել է այս սուպերքարի 700 նախնական պատվեր։

 

Եթե միտումը շարունակվի, ապա նորույթը կդառնա Lamborghini-ի պատմության ընթացքում ամենաշատ պահանջարկն ունեցած սուպերքարերից մեկը։

 

Մեքենան գաղտնազերծվել է անցած տարվա դեկտեմբերին։ Այն ունի 610 ձիաուժ հզորությամբ, 5.2 լ ծավալով, 10-գլանանի շարժիչ։ Սուպերքարը 100կմ/ժ արագություն է զարգացնում 3.2 վայրկյանում, մինչդեռ Gallardo-ն դա անում է 3.7 վայրկյանում։

 

 
 
 


 

Նոր Lamborghini Huracan-ը պատվերների ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)