LG-ն ներկայացրել է G Pro 2 սմարթֆոնը, որն ապակոդավորելու համար հարկավոր է դրան հարվածել (լուսանկարներ)
Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերությունը նոր սմարթֆոն է ներկայացրել հատուկ նրանց համար, ովքեր դժվարանում են հիշել իրենց հեռախոսի գաղտնաբառը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, նոր LG G Pro 2 սմարթֆոնն ապակոդավորելու ու օգտագործելու համար հարկավոր է դրա որևէ հատվածին հարվածել։
Օգտատերը կարող է ընտրել հարվածների քանակը, որոնք պետք է լինեն 2-ից 8-ը, ինչպես նաև հարվածի ուժգնությունը։ Դրանից հետո սմարթֆոնի ազդակները կարձագանքեն միայն օգտատիրոջ հարվածներին ու կապակոդավորեն սարքը։
Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական բնութագրին, ապա այն ունի 5.2 դյույմ անկյունագծով էկրան, 13 մեգապիքսելանոց տեսախցիկ, ինչպես նաև տեսագրելու համար բավարար ծավալով հիշողություն։












