Ավստրիայի Կարմիր խաչի բժիշկները հրաժարվել են մահմեդականների դոնորական արյունից
Ավստրիական Լինց քաղաքի Կարմիր խաչի բժիշկները հրաժարվել են դոնոր հանդիսացող մահմեդական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների արյան ընդունումից: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով The World Bulletin -ին:
Մերժված մահմեդական դոնորներին հեռախոսազրույցի արդյունքում բացատրել են, որ մահմեդական երկրների գաղթականների մեջ շատ են հեպատիտ B-ով վարակված հիվանդները:
Մահմեդական համայնքի ներկայացուցիչներից մեկը՝ Այսան Օսդեմիրը, փորձել է համոզել բժիշկներին, որ նման կանխակալ նախապաշարումներն անհիմն են:
Օսդեմիրը նշել է, որ IRG բարեգործական հիմնադրամի հետ համագործակցող մահմեդականների մեծ մասը ծնվել է Ավստրիայում և ողջ կյանքի ընթացքում օգտվել ավստրիական առողջապահական համակարգից:
Ավստրիայի Կարմիր խաչի տնօրեն Լինցե Քրիստիան Գաբրիելն իր հերթին նշել է, որ Կարմիր խաչը միշտ առաջնորդվում է միայն մեկ չափանիշով. առողջ դոնոր և ոչ մի ազգային կամ կրոնական պատկանելության հետ կապված խնդիր:
Լինցե Քրիստիան Գաբրիելը խոստացել է, որ կազմակերպությունը կհետազոտի վերջին միջադեպը:









