Ամերիկացիները սովորել են վառելիք ստանալ նաև պոլիէթիլենային տոպրակներից

23:40 • 14.02.14

Աղբի մեջ մեծ տոկոս կազմող պոլիէթիլենային տոպրակները կարել է վերամշակել ու ստանալ դիզելային վառելիք, բնական գազ և այլն: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով՝ Newsru-ին:

Գյուտարարների խոսքով՝ վերամշակման գործընթացը էներգիայի առանձնապես մեծ ծախսեր չի պահանջի և հնարավորություն կընձեռի  ստացվող դիզելային վառելիքը խառնել ավանդական մեթոդներով արտադրված այլ տեսակների հետ:


Այս ամենից զատ, նոր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս պոլիէթիլենային տոպրակներից ստանալ նաև մեքենայի տարատեսակ յուղեր:

Տեխնոլոգիան ուշագրավ է նրանով, որ պիրոլիզի ենթարկված տոպրակները թթվածնի այրման մեծ քանակ չեն պահանջում և ստացված վառելիքի ծավալը գերազանցում է հումքի ծավալին:

ԱՄՆ-ում տարեկան 100 մլն դեն նետված պոլիէթիլենային տոպրակների միայն 13 տոկոսն է ենթարկվում վերամշակման: Այսպիսով՝ նոր տեխնոլոգիայի կիրառումը հնարավորություն է տալիս ազատվել ավելորդ աղբից և հավելյալ վառելիք ստանալ:


 

Ամերիկացիները սովորել են վառելիք ստանալ նաև պոլիէթիլենային տոպրակներից