Շանել №5-ը կարող է վտանգել առողջությունը՝ գիտնականներ
Գիտնականների ուշադրությանն են արժանացել Եվրոպայի ամենահայտնի օծանելիքի խանութները, և առողջությանը վտանգ ներկայացնելու առումով կասկած առաջացնող հայտնի ապրանքանիշների շարքում է նաև Chanel №5-ը:
Ինչպես հաղորդում է Росбалт.ru-ը, գիտնականների կարծիքով՝ 15 մլն ԵՄ բնակիչ տառապում է կոսմետիկ պարագաների բաղադրիչ մաս կազմող ալերգիկ նյութերի հետևանքով:
Սպառողների անվտանգության եվրոպական գիտական կոմիտեի զեկույցի համաձայն Chanel №5 հայտնի օծանելիքի բուրմունքը ստանում են հատուկ տեսակի փայտի մամուռից, որը երեք տեսակ ալերգիկ նյութեր է պարունակում (HICC, atranol, hloratranol):
Հանձնաժողովի կողմից պատրաստված կատարողականում նշվել է, որ ևս 12 քիմիական և 8 բնական նյութեր օգտագործվում են վարդի կամ ցիտրուսային բուրմունք ստանալու համար:
Խոսքը չի վերաբերում Chanel №5-ի արգելքին, սակայն չի բացառվում, որ հարկ եղած դեպքում որոշ օծանելիքների բույրերի բաղադրությունը ենթարկվի փոփոխման:









