Ամեն 4-րդ ամերիկացին չգիտի, որ Երկիրը պտտվում է Արևի շուրջ. սոցհարցում

20:04 • 15.02.14

ԱՄՆ-ի Ազգային գիտական հիմնադրամը սոցհարցում է անցկացրել 2.200 մարդու շրջանում, որի արդյունքներն ուղղակի ապշեցրել են գիտնականներին։ Պարզվում է , որ յուրաքանչյուր 4-րդ ամերիկացի  չգիտի, որ մեր մոլորակը պտտվում է Արևի շուրջ։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, հարցված 2.200 հոգու 74%-ն է տվել հարցի ճիշտ պատասխանը, ինչի վրա հիմնվելով, մասնագետներն հաշվարկել են, որ ճիշտ պատասխանը չգիտի Միացյալ Նահանգների յուրաքանչյուր 4-րդ քաղաքացին։


Սոցհարցման կազմակերպիչները նշել են, որ սխալ պատասխան տվողները հիմնականում եղել են 18-24 տարիքային խմբի ներկայացուցիչները։ 
 

Ամեն 4-րդ ամերիկացին չգիտի, որ Երկիրը պտտվում է Արևի շուրջ. սոցհարցում