Ամեն տարի Եվրոպայի կենդանաբանական այգիներում հազարավոր կենդանիների են սպանում
Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի տվյալների համաձայն՝ միջին հաշվով յուրաքանչյուր կենդանաբանական այգում տարեկան սպանում են մոտ հինգ բնակչի: Այս մասին հաղորդում է Russi Today-ը:
Տվյալ վիճակագրության հաշվարկի մեջ չեն մտնում կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի կազմից դուրս մնացած մյուս այգիները:
Մասնագետները պարզաբանել են՝ բոլոր կատարված սպանությունների միայն մեկ տոկոսն է, որ գենը չխախտելու նպատակով է իրականացվում: Ընդ որում, բացառություններ չեն արվում նույնիսկ եզակի անհետացող կենդանիների դեպքում:









