Տերևաթափ հիշեցնող տեսարանն իրականում բնության այլ երևույթ է (լուսանկարներ)
Հյուսիսային Ամերիկայում արված լուսանկարներում երևացող մուգ նարնջագույն պատկերն ասես տերևաթափի տեսարան լինի, սակայն այն իրականում թիթեռների երամներ է պատկերում:
Ինչպես ներկայացնում Viralnova.com կայքը՝ Հյուսիսային Ամերիկայում բնակվող Monarch տեսակի թիթեռներն ամեն տարի չվելու ժամանակ երկար տարածություններ են անցնում: Նրանք սկսում են չվել դեպի հարավ օգոստոսին՝ առաջին ցրտերն ընկնելուց առաջ, իսկ գարնանը թիթեռները չվում են հյուսիս:

























