Բրիտանական ընկերությունը Jaguar-ի հիման վրա նոր սպորտային մեքենա է ստեղծում (լուսանկարներ)

23:36 • 16.02.14

Jaguar-ի գերազանց տեխնիկական առանձնահատկություններով ոգեշնչվելով՝ բրիտանական շուկայում նորահայտ David Brown Automotive մեքենաշինական ընկերությունն ստեղծել է Judi նախագիծը:


Ինչպես հայտնում է Rbc.ru-ն՝ բրիտանացիները որոշել են համադրել Jaguar XKR-ի շասսին ու շարժիչը և 1960-ականնների ոճի ռետրո-թափքը՝ նոր սպորտային մեքենա ստանալու համար: Նախագիծը ստացել է Judi անվանումը: Նոր մեքենայի թափքը կպատրաստվի ալյումինից:


Jaguar XKR-ի օրինակով նոր սպորտային մեքենան կհամալրվի 5.0 լիտր ծավալով 8 մխոցային շարժիչով, որը զարգացնում է 510 ձիաուժ հզորություն և 100 կմ/ժամ արագությանը հասնում է 4.6 վայրկյանում: Շարժիչը կունենա 6 աստիճան փոխանցման տուփ, իսկ ապագա մոդելի առավելագույն արագությունը կլինի 250 կմ/ժամ:


David Brown Automotive իր նորույթը պետք է ներկայացնի այս տարվա ապրիլին՝ Մոնակոյի Top Marques ցուցադրության ժամանակ: Սկզբի համար ընկերությունը մտադիր է 50 օրինակ թողարկել, իսկ ապագայում՝ 200 օրինակ տարեկան:
 

 

Բրիտանական ընկերությունը Jaguar-ի հիման վրա նոր սպորտային մեքենա է ստեղծում (լուսանկարներ)