Brabus-ի նոր աշխատանքը՝ Mercedes-Benz SL850 6.0 Biturbo (լուսանկարներ)
Mercedes-Benz-ը ներկայացրել է Mercedes-Benz SL850 6.0 Biturbo նորագույն մեքենան, որն ստեղծվել է Brabus ընկերության հետ համատեղ աշխատանքի արդյունքում:
Ինչպես գրում է Rbc.ru-ն՝ Brabus ընկերության մասնագետները թյունինգի են ենթարկել Mercedes-Benz SL63 AMG ռոդսթերը (երկու տեղանի սպորտային մեքենա), որի արդյունքում նոր մոդելը ստանդարտ 5.5 լիտր ծավալով 8 մխոցային շարժիչի փոխարեն համալրվել է 6 լիտր ծավալային շարժիչով, ինչի շնորհիվ այն կարող է զարգացնել մինչև 850 ձիաուժ հզորություն՝ նախկին 537-ի փոխարեն:
Այսպիսի ցուցանիշներով մեքենան 100 կմ/ժամ արագույթյունը կարող է զարգացնել 4.3 վայրկյանից էլ կարճ ժամկետում, որը պահանջվում է սովորական SL63 AMG-ի համար: Mercedes-Benz SL850 6.0 Biturbo մոդելի առավելագույն արագությունը կազմում է 340 կմ/ժամ:
Մեքենան համալրվել է հետևի և առջևի նոր թափարգելներով, ռադիատորի նոր վանդակաճաղով, ինչպես նաև 20 դյույմանոց անվահեծերով, իսկ Mercedes-Benz-ի հայտնի ապրանքանշանը փոխարինվել է Brabus-ի նշանով:

















