Մոսկվայում կարող են ուղղաթիռ տաքսիներ հայտնվել

15:59 • 16.02.14

Մոսկվայի իշխանությունները ՌԴ տրանսպորտի նախարարության հետ համատեղ քննարկում են Մոսկվայում օդային տաքսի ստեղծելու հնարավորությունը։


Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, այդ նախագծի իրագործման համար անհրաժեշտ է ոչ միայն տեխնիկական, այլև իրավական պատրաստվածություն։


Այս պահին Մոսկվայի վրայով ուղղաթիռների թռիչքներն արգելվում են։ Օդային հաղորդակցություն սկսելու համար անհրաժեշտ կլինի փոխել օրենսդրությունը. այս մասին ասել է մայրաքաղաքի տրանսպորտի վարչության պետ Մաքսիմ Լիկսուտովը։
 

«Ասել, թե վաղը մենք ուղղաթիռ-տաքսի կունենաք, չեմ կարող։ Մենք տրանսպորտի նախարարության մեր գործընկերների հետ քննարկում ենք հարցը, և նրանք Դաշնային օրենսդրության փոփոխություն են պահանջում»,-ասել է պաշտոնյան։


Նա նշել, որ մայրաքաղաքի իշխանությունները հետաքրքրված են նման նորամուծությամբ, ինչը թույլ կտա թեթևացնել ճանապարհների ծանրաբեռնվածությունն ու ընդլայնել քաղաքային ենթակառուցվածքները։

 

Մոսկվայում կարող են ուղղաթիռ տաքսիներ հայտնվել