Apple ընկերությունը բացել է իր առաջին ֆիրմային խանութը Լատինական Ամերիկայում

15:48 • 17.02.14

Apple ընկերությունը փետրվարի 15-ին Բրազիլիայում բացել է իր առաջին ֆիրմային խանութը Լատինական Ամերիկայում, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Los Angeles Times-ին։
 

Ռիո դե Ժանեյրոյում խանութի բացմանը մասնակցել է մոտ 1700 մարդ։
 


Ընկերությունը որոշել է բացել խանութը իր ապրանքների առավել ակտիվ առաջխաղացման համար։


Բրազիլիայի աճող միջին դասը ներառում է մի քանի տասնյակ միլիոն մարդ, ինչը կարող է Apple-ին տարեկան մի քանի մլրդ դոլար լրացուցիչ եկամուտ բերել, հատկապես 2014թ. ֆուտբոլի Աշխարհի առաջնության և 2016թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման շնորհիվ։

 


 

Apple ընկերությունը բացել է իր առաջին ֆիրմային խանութը Լատինական Ամերիկայում