Մակեդոնիայում հայտնաբերվել են 5-րդ դարի ժայռապատկերներ

17:05 • 17.02.14

Մակեդոնիայի հարավում Բիտոլա քաղաքից 50 կմ հեռավորության վրա՝ ժայռերից մեկի վրա հայտնաբերվել են հնագույն ժայռապատկերներ, որոնք հավանաբար արվել են  5-րդ դարում։ Համաձայն մակեդոնական «Дневник» պարբերականի՝ քարի վրա փորագրված է խաչ և Աստվածածինը, ինչպես նաև գրաֆիկական նշաններ, որոնք պետք է վերլուծեն մասնագետները, գրում է ИТАР-ТАСС-ը։


Ինչպես նշում է Բիտոլա քաղաքի թանգարանի և ինստիտուտի ավագ աշխատակից Զորան Ալտիպարմակովը, Մակեդոնիայի մշակույթի նախարարությունը միջոցներ է հատկացրել տեղանքի մաքրման և մասնագետի որոնման համար։ «Բոլոր գործընթացների իրականացումը կզբաղեցնի առնվազն 1 ամիս»,- նշել է փորձագետը։


Ալտիպարմակովն ընդգծել է, որ ըստ նախնական գնահատականների՝ ժայռապատկերն արվել է 5-րդ դարում։ «Ավելի ստույգ որոշման համար, բնականաբար, անհրաժեշտ է կարդալ գրվածը»,- ասել է նա՝ հավելելով, որ հնագույն ժայռապատկերում կա որոշակի հանելուկ, որը պետք է լուծել։

 

Մակեդոնիայում հայտնաբերվել են 5-րդ դարի ժայռապատկերներ