Շվեյցարիայում 117 մետր բարձրությամբ աշտարակ կկառուցեն
Շվեյցարիայում քաղաքային շինարարության նոր նախագիծ են հաստատել: Ինչպես ներկայացնում է Euromag-ը՝ կկառուցվի նոր թաղամաս, որը կներառի 700 բնակարաններից բաղկացած բնակելի համալիր:
Նախագծի շրջանակներում հաստատվել է նաև 117 մետր երկարություն ունեցող աշտարակի կառուցումը նորաստեղծ համայնքի արևմտյան հատվածում:
Նախագծի հեղինակները, այնուհանդերձ, ստիպված են եղել «կրճատել» երկնաքերի բարձրությունը և հրաժարվել նախապես սահմանված 140 մետր բարձրությունից:










